Մեր տեսլականը

Մենք պատկերացնում ենք աշխարհ, որտեղ բոլոր ազդեցիկ և աշխարհը դեպի լավը փոխող նորարարությունները հասնում են հաջողության ու իրենց վերջնանպատակին:

Մեր առաքելությունը

Ստեղծել էկոհամակարգ, որտեղ բոլոր աշխարհը դեպի լավը փոխող նորարարությունները բարգավաճում են:

Հիմնական արժեքներ

Առաջնորդություն ,Չեմպիոնների մտածելակերպ ,Պատասխանատվություն, Հետադարձ կապ, Համագործակցություն, Արդյունքամետ ,Ստեղծարարական մտածելակերպ ,Ազնվություն ,Ռազմավարական մտածողություն ,Շարունակական ​​ուսուցում

‍Խորհրդի Անդամներ
Կարեն Վարդանյան
Խորհրդի Նախագահ

Կարեն Վարդանյանը ծնվել է 1987 թվականի փետրվարի 6-ին: Նա ֆինանսների և բանկային ոլորտում փորձառու մասնագետ է՝ ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձով։ Նա շուրջ մեկ տասնամյակ աշխատել է HSBC բանկում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ ֆինանսական կառավարման և վերլուծության ոլորտներում։

Կարեն Վարդանյանը 2004-2008 թվականներին ստացել է Բակալավրի աստիճան՝ Ագրոբիզնես և Մարքեթինգ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ 2006-2008 թվականներին սովորել է Տեխասի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (ԱԳԲՍ) Ագրոբիզնեսի և Մարքեթինգի բաժնում: Մագիստրոսի աստիճան ստացել է տնտեսագիտություն և կառավարման ոլորտում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2008-2010 թվականներին։

Նա համահիմնել է Sprint Crowdfunders’ Fund ներդրումային ֆոնդը, որը մասնագիտացած է IoT (Internet of Things) տեխնոլոգիաների ոլորտում և աջակցում է շուկա մուտք գործող ստարտափներին՝ կրաուդֆանդինգի միջոցով։ 2018 թվականից ի վեր ֆոնդը աջակցել է ավելի քան 200 նախագծի 26 երկրից, որոնք հավաքել են ավելի քան 100 միլիոն դոլար։

Կարեն Վարդանյանը նաև Formula Ventures LLC-ի համահիմնադիր տնօրենն է, որը հանդիսանում է Formula VC և Formula VC II վենչուրային ֆոնդերի կառավարչական ընկերությունը:

Կարեն Վարդանյանը ամուսնացած է և ունի երկու երեխա՝ որդի և դուստր։

Նարեկ Վարդանյան
Խորհրդի Անդամ

Նարեկ Վարդանյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 16-ին: Նա նշանավոր ձեռնարկատեր, գրող և բանախոս է՝ տնտեսագիտության և մարքեթինգի ոլորտներում ամուր փորձով։ 

Նա ստացել է կառավարման դոկտորի աստիճան Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (2006-2009)։ Մինչ այդ, 2003-2006 թվականներին նա սովորել է Տեխասի A&M համալսարանում՝ մասնագիտանալով մարքեթինգի ոլորտում։

Նարեկի մասնագիտական կարիերան ներառում է մի շարք առանցքային պաշտոններ։ 

2010-2014 թվականներին նա ղեկավարել է Միջազգային Ագրոբիզնեսի Հետազոտությունների և Կրթության Կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժինը։ Այդ տարիներին նա նաև զբաղեցրել է «Իդրամ» վճարային համակարգի զարգացման բաժնի ղեկավարի, այնուհետև՝ առևտրային տնօրենի պաշտոնները։ 

2015-ին Նարեկը համահիմնել է «The Crowdfunding Formula»-ն, որտեղ ներկայումս զբաղեցնում է որպես գլխավոր գործադիր տնօրեն։ 2022-ին նա համահիմնել է «Prelaunch.com» ստարտափը, որը նպատակ ունի օգնելու ընկերություններին հաջողությամբ շուկա բերել նորարարական ապրանքներ։ 2023-ին Նարեկ Վարդանյանը ձեռք է բերել «The Gadget Flow»-ը՝ աշխարհում առաջատար պլատֆորմներից մեկը, որը ներկայացնում է տեխնոլոգիական նորույթներ և գաջեթներ։

2021 թվականից նա նաև հանդիսանում է «Forbes Business Council»-ի բիզնես խորհրդի անդամ։

Բացի ձեռնարկատիրական գործունեությունից, Նարեկը հեղինակել է «57 գաղտնիք կրաուդֆանդինգի մասին» բեսթսելեր գիրքը։ Նրա մասին հոդվածներ են հրապարակվել Forbes, Daily Mail և Bloomberg հեղինակավոր լրատվամիջոցներում, և նա հանդես է եկել TEDx հարթակում։

Նարեկ Վարդանյանը ամուսնացած է և ունի երկու երեխա՝ որդի և դուստր։

Մարիամ Համբարձումյան
Խորհրդի Անդամ

Մարիամ Համբարձումյանը ծնվել 1979 թվականի ապրիլի 9-ին: Նա փորձառու ստարտափ էնտուզիաստ, համահիմնադիր և ավագ գործադիր ղեկավար է՝ շուրջ երկու տասնամյակի բազմազան ոլորտային փորձով։ 

Նա 1995-1999 թվականներին, սովորել է Բելառուսի իրավունքի ինստիտուտում՝ ստանալով քաղաքացիական իրավունքի մագիստրոսի աստիճանի համարժեք որակավորում։ 2007-2009 թվականներին ստացել է ի​րավագիտության մագիստրոսի աստիճան Հայաստանի հանրային կառավարման ակադեմիայում ։ 

Նա համահիմնել է «Prelaunch.com»-ը 2022 թվականի փետրվարին և «The Crowdfunding Formula»-ը 2015 թվականի հոկտեմբերին։

Մինչ այդ, 2016 թվականի հուլիսից Մարիամը եղել է «2mindS»-ի համահիմնադիր և տնօրեն՝ զբաղվելով տաղանդների ձեռքբերմամբ, կառավարմամբ, գործատուի բրենդավորմամբ և այլ մարդկային ռեսուրսների լուծումներով։ 

Նա նաև աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես մարդկային ռեսուրսների և բիզնես գործընթացների կառավարման բաժնի ղեկավար 2016 թվականի մայիսից սեպտեմբեր։ 

Մարիամը զբաղեցրել է տարբեր պաշտոններ «ProCredit Bank»-ում 2007-ից 2016 թվականներին, ներառյալ մարդկային ռեսուրսների ղեկավար, աշխատակազմի հավաքագրման բաժնի ղեկավար, անձնակազմի զարգացման բաժնի ղեկավար, մարքեթինգի և PR բաժնի ղեկավար և անձնակազմի մենեջեր։ ​

Մարիամ Համբարձումյանը ամուսնացած է և ունի երկու դուստր։

Ինչո՞ւ Միանալ Մեր Թիմին

Պատասխանը պարզ է․ սա հիանալի հնարավորություն է քո ոլորտի ամենաառաջադեմ մասնագետը դառնալու համար։

Սովորիր և աշխատիր պրոֆեսիոնալների թիմի հետ

Ստացիր բացառիկ հնարավորություն սովորելու, թե ինչպես իրականացնել միլիոնավոր դոլարների արշավներ

Ծանոթացիր PR-ի և շուկայավարման նորագույն ռազմավարություններին և տեխնիկաներին

Ստացիր անձնական և մասնագիտական ​​աճի բացառիկ հնարավորություն

Բացահայտիր քո ներուժը սուպեր ոգեշնչող, աջակցող և ստեղծարար միջավայրում

Թիմի համալրման
մեր բանաձևը

ԹիՍիԷֆ-ն ուրախ է հայտարարել թիմի համալրման 3-ամսյա վճարովի «Աճի բանաձև» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրին կարող են միանալ ինչպես փորձառու մասնագետները, այնպես էլ սկսնակներն ու շրջանավարտները։ Ծրագրի մասնակցությունն ամբողջական դրույքով է:

Մենք Մշտապես Փնտրում ենք Տաղանդների

Միացի՛ր Մեր Թիմին

Մարդկանց, որոնք անհնարինը
հնարավոր են դարձնում

Մեր Թիմը